«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Սա լուրջ է ու Հայաստանից նոր տարածքներ գրավելու նախերգանքը. Վարուժան Գեղամյան

Սա լուրջ է ու Հայաստանից նոր տարածքներ գրավելու նախերգանքը. Վարուժան Գեղամյան
03.08.2022 | 07:29

Ըստ ստացվող տեղեակտվության՝ Արցախում նորից լարված է, տեղային մարտեր են։ Լարված իրադրություն է նաև Սյունիքին և Գեղարքունիքին հարակից հատվածներում։ Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ առավոտից Ադրբեջանը մի քանի փորձեր է արել ներխուժելու և գրավելու Արցախից մնացած հատվածը։ Ադրբեջանի թիրախում Սյունիքն է ու Արցախը, ինչի մասին բազմիցս ուղղակի և անուղղակի հայտարարել են թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում։


Սա լուրջ է ու Հայաստանից նոր տարածքներ գրավելու նախերգանքը։
Չզարմանաք, որ «Շուշիի համար մարտերը շարունակվում են» տխրահռչակ ստի հեղինակները, հանուն իշխանությունը պահելու, թուրքերին հանձնեն նաև Սյունիքը։
Ցավոք, իրավիճակը միմիայն վատանալու է, ու միայն մի հնարավորություն կա փրկվելու՝ ազատվել դե-ֆակտո թուրքամետ իշխանությունից:

Դիտվել է՝ 8734

Մեկնաբանություններ